Երբ հանդիպում են Հայաստանն ու Շվեյցարիան կամ Սարի-Շաֆրանի պատմությունը

Սարի-Շաֆրանի պատմությունն իրականում ավելի հին է, քան շաֆրանի առաջին սածիլների մուտքը Հայաստան։ 1997-ին երկուսի համար էլ օտար ափերին հանդիպեցին Անուշն ու Ուրսը։ Անուշը ծնունդով Տավուշի մարզի Սարիգյուղից էր, ով իր կարիերան հիմնել էր Մոսկվայում, իսկ Ուրսը շվեյցարացի լուսանկարիչ էր՝ Լյուցերն քաղաքից։ Մոսկովյան հանդիպումը տարիներ անց ավարտվեց ամուսնությամբ, որով էլ սկսվեց հետաքրքիր ու արկածներով լի համատեղ կյանք, որ պիտի նաև օրհնվեր երկու երեխաների ծնունդով։ Չնայած որոշեցին ընտանիքն հիմնել Շվեյցարիայում, կապը Հայաստանի ու հատկապես Անուշի հայրական գյուղի հետ երբեք չնվազեց։ Ուրսին Հայաստանը դուր էր գալիս իր բնությամբ, խոհանոցով, հարուստ մշակույթով ու հատկապես հյուրասեր մարդկանցով։ 2006 թվականին ամուսիններով որոշում են Հայաստանում տուն կառուցել։ Ի տարբերություն շատերի տունը ոչ թե Երևանի կենտրոնում ու էլիտար թաղամասում պիտի լիներ, այլ սարերի մեջ կորած Սարիգյուղ գյուղում։ Նպատակը տունը շվեյցարական ստանդարտներին համապատասխան վերանորոգելն էր ու Եվրոպացի հյուրերին ընդունելը, ովքեր բացի հինավուրց վանքեր ու եկեղեցիներ այցելելուց, Հայաստանը կտեսնեին նաև հայկական սովորական գյուղական կյանքի կոլորիտներով ու դժվարություններով։ Տարիների ընթացքում, շփվելով գյուղի բնակիչների հետ, պարզ էր դառնում, որ գյուղի ապագան վտանգված է գործազրկության պատճառով։ Մնացած գյուղերի նման, Սարիգյուղի տղամարդիկ հիմնականում սեզոնային աշխատանքի պատճառով գյուղից բացակայում էին, իսկ կանայք աշխատանքի ոչ մի հեռանկար չունեին։ Ինչպե՞ս օգնել համագյուղացիներին։ Դրամական օգնությունները կարճատև ու հույս չներշնչող լուծում էին։ Շաֆրանի գաղափարը ծնվեց գյուղի կանանց աշխատանքով ապահովելու մեծ ցանկությունից։ Չնայած շաֆրանի հայրենիք Իրանը Հայաստանից ոտնաչափ է հեռու, հայկական խոհանոցի մեջ շաֆրանի օգտագործումը տարածված չէ։ Շաֆրանի արտադրությամբ գյուղում ոչ միայն սոցիալական շատ հարցեր կլուծվեին, այլ նաև այն կօգներ այս անգնահատելի համեմունքը հայկական խոհանոցի հետ համատեղել։

Սարի-Շաֆրան. Ուրսը և Անուշը հիմնեցին Սարի-Շաֆրանը՝ ընտրելով գործընկեր, ով իրենց հին ու լավ ընկերն էր, զուգադիպորեն էլի Ուրս անունով: Նա Հայաստան է այցելում որպես հյուր, այնուհետ շատ հաճախ է լինում Հայաստանում:
Մի քանի փոխադարձ քննարկումներից հետո՝ շաֆրան արտադրելու գաղափարը դարձավ ավելի կոնկրետ՝ արտադրել բարձրորակ, օրգանիկ շաֆրան շվեյցարական շուկայի համար: Բացի բիզնես ծրագրից, առաջնահերթ նպատակը աշխատողներին արդար վարձատրելն էր՝ ակտիվորեն աջակցելով նրանց ընտանիքներին:

Պրեմիում շաֆրան ստանալը աշխատատար պրոցես է, հատկապես կայուն արտադրության պարագայում:

2014 թվականի գարնանը երեք գործընկերները Եվրոպատի Հայաստան ներկրեցին շաֆրանի առաջին 100 սածիլները և նույն թվականի հոկտեմբերին հայոց հողում աճած առաջին շաֆրանի բերքահավաքով հիմնավորվեց ավելի մեծ հողատարածք վարձելու և շաֆրանի մեծածավալ արտադրություն սկսելու գաղափարը։ 2017-ի օգոստոսին տնկվեցին 50 000 սածիլներ՝ զբաղեցնելով 2000 մետր քառակուսի հողատարածք։ Աշխատանքային պրոցեսին մասնակցող կանանց մեջ շատերն առաջին անգամ էին վարձատրվում սեփական աշխատանքի դիմաց։

Հոկտեմբեր 2018. Սովորաբար, բերքահավաքը տևում է 4 շաբաթ։ Ամեն օր մինչև արևածագը դաշտում միայն կանայք են, ովքեր բերք հավաքելուց հետո զբաղված են շաֆրանի ծաղիկներից հատիկ-հատիկ առէջները առանձնացնելով։ Ընդ որում շատ կարևոր է, որ շաֆրանի ծաղիկները հավաքվեն արևածագից առաջ, երբ ծաղիկները դեռ կիսափակ են։

Բարցրորակ շաֆրան Սարի-Շաֆրանը ունի մուգ կարմիր գույն, քանզի այն բաղկացած է 100 տոկոսանոց ստիգմաներից՝ առանց բաց դեղին գույնի վարսանդների ու այլ բաղադրիչների։ Առէջները չորանում են ոչ թե ջեռոցում, այլ բնական պայմաններում՝ թեթևակի ջեռուցված սենյակում։ Այսպիսով, շաֆրանի բոլոր օրգանական միացությունները առավելագույնս պահպանվում են ու շաֆրանին տալիս անուշաբույր համը։

Կատեգորիա 1 Սարի-Շաֆրանը համարվում է առաջին կատեգորիայի շաֆրան, որը շաֆրանի որակավորման պաշտոնական սանդղակում ամենաբարձր աստիճանն է։ 2018 թվականի աշնանը շաֆրանի առաջին բերքը ներկրվեց Շվեյցարիա։ Փաթեթավորումն իրականացվեց Շվեյցարիայում` համագործակցելով նաև տպագիր աշխատանքների դիզայների հետ։
Շաֆրան արտադրելու մտքից մինչև առաջին բերքի իրացումը անցան տարիներ։ Տարիների դժվար աշխատանքը տվեց իր արդյունքները։ Այսօր Սարի-Շաֆրանը գնահատված է ճանաչված խոհարարների կողմից։ Բայց ամենից կարևորն է, որ այն իր շուրջն հավաքեց մի սովորական գյուղի սովորական կանանց՝ նրանց և ընտանիքիներին տալով գյուղի ապագայի մասին դրական պատկերացումներ։

UrsWyssՄեր մասին