Aktuelles

Մեր առաջին բերքահավաքը

Առաջին բերքահավաքը մեր դաշտերում մոտենում է ավարտին։ Արէջները զգուշությամբ հեռացվում են ծաղիկներից։ Մեր արտադրության բոլոր փուլերը օրգանական են, իսկ առէջները չորացվում են բնական պայմաններում։ Բերքահավաքի ժամանակ շաֆրանի ծաղիկները պետք է հավաքվեն կեսօրից առաջ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել առէջների ինտենսիվ համը։ Բերքահավաքից հետո առեջները հնարավորինս շուտ հատիկ-հատիկ առանձնացվում են ծաղիկներից։ Բոլոր սպիտակ և դեղին բաղադրիչները առանձնացվում են։ Մնում են միայն կարմիր առէջները։

Առանձ սպիտակ և դեղին բաղադրիչների բերքի քաշը կրճատվում է, որակը` ավելի բարձրանում։ Բարձր որակի շաֆրանը չի պարունակում դեղին կամ սպիտակ բաղադրիչներ։ Վերջնական արտադրանքի որակի համար որքան հնարավոր է շուտ ենք առանձնացնում առէջները։ Ըստ այդմ, ծաղիկների հավաքումը և առէջների հեռացումը տեղի են ունենում նույն օրը:

Կարծում ենք մենք բարձր որակի բերք ենք ստացել։ Առէջները ունեն շատ լավ տեսք, երկար և գեղեցիկ մուգ կարմիր գույն։ Դա խոստանում է լավ որակ: Գործընթածն իհարկե հոգնեցուցիչ էր, բայց մեր աշխատողները և օգնականները արեցին ամեն ինչ, որպեսզի մենք իսկապես ամեն օր կարողանայինք մշակել օրվա ստացած բերքը:

Սարի-Շաֆրանի առաջին բերքը պատրաստ է արտահանման:

UrsWyssՄեր առաջին բերքահավաքը

Related Posts